Նշենի

բույսերի տեսակ
(Վերահղված է Նուշից)

Նշենի (լատին․՝ Prunus dulcis), պատկանում է վարդազգիների ընտանիքի սալորենիների ենթաընտանիքին։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Նշենին փոքր ծառ է՝ 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ նախքան տերևների բացվելը։Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է։ Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին։  Հայաստանում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական։

Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը։ Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաև հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Հոմանիշներ
խմբագրել
Տեսակի ներսում բաժանվում են 2 խմբի
խմբագրել
  • Prunus dulcis var. amara - Դառը նուշ
  • Prunus dulcis var. dulcis - Քաղցր նուշ

Տարածում

խմբագրել
Նուշի տերևները

Առաջին անգամ հայտնաբերվել է Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում, այդ թվում, Միջերկրական և Կենտրոնական Ասիայում։ Այս շրջաններում նուշը մշակել են դեռ վաղուց մ. թ. ա.: Այժմ ամենաշատ մշակող երկրներներն են՝ Միջերկրածովյան Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիայն և Արևմտյան Տյան Շանը, Նյու Յորքում[1], Ղրիմը և Կովկասը։ Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքում «նուշի քաղաք»։ Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Այսրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում։ 

Էկոլոգիա

խմբագրել
Դեռ չհասած պտուղները

Նուշի աճում է քարքարոտ և ավազոտ լեռներում, մոտավորապես 800 մինչև 1600 մ ծովի մակարդակիվ, նախընտրում է կալցումով հարուս հողերը։ Իսրաելում հասնում է 800 մետրի, Հայֆի շրջանում շատ մոտ է Միջերկրական ծովի ափերին։ Աճում են խմբերով, միմյանցից 5-7 մ հեռավորության վրա։ Շատ լուսասեր են, ունեն լավ զարգացած արմատային համակարգ։ Ծաղկում են մարտ-ապրիլ ամիսներին, կան շրջաներ որ ծաղկում է փետրվարին, պտուղները հասնում են հունիս-հուլիս ամիսներին։ Նշենին չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ 3–6 մ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ։ 3-5 մ երկարությամբ[1][2]։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է։ Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%)։ Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն։ Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ։ Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով։ Նաիրյան նշենին Անդրկովկասի հարավի բնաշխարհիկ է։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի մարզում։ Ծաղիկները խոշոր են, կարմրավուն։ Ծաղկում է մինչև տերևների հայտնվելը՝ վաղ գարնանը, և գարնան ավետաբերներից է։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
ծաղկած նուշ

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում։ Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար։ Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»։

Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.

«Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը։ Թաց նուշը գիրացնում է մարմինը։ Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում։ Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը։ Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար։ Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում։ Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը։ Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը։ Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում։ Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը»։

Քիմիական կազմ

խմբագրել
Նուշե շոկոլադ

Պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ՝ օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում՝ լինոլենի և միրիստինի։

Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։ Հետաքրքիր է նուշի համաշխարհային արտադրության դինամիկան. 1985-2009 թթ. ընկած ժամանակաշրջանում այն աճել է ճիշտ երկու անգամ, ընդ որում, կեսը արտադրվում է ԱՄՆ-ում։ Այս երկիրը ավելացրել է արտադրանքը երեք անգամ։ Պատճառը կարծես թե կալցիումի յուրացման խնդիրն է։

Նուշի ցուցանիշները գերազանցում են յուղալի կաթնաշոռը, պնդուկը, գազարը, բազուկը և այլն։ Մի այլ ուսումնասիրությամբ նուշը դասվում է սելեն պարունակող հինգ լավագույն մթերքների շարքին, եթե ավելացնենք, որ նուշը պարունակում է բավարար քանակությամբ վիտամիններ, ապա կարելի է ենթադրել, որ այն դիտվում է որպես քոէնզիմ հատկություն ունեցող նյութ։ Հիշենք պատմական փաստը, երբ 20-րդ դարի 80-ականներից Ճապոնիայի միկադոյի հրամանով բնակչությունը ընդունում է՝ «Քոէնզիմ -10», որը արտադրվում է ջրիմուռներից և համարվում լավագույն հակաօքսիդանտ։

Կարևոր հետևության են եկել Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են նուշի ազդեցությունը նյութափոխանակության վրա և, հիմնվելով մեծածավալ տվյալների վրա, հայտարարել են, որ 1 ամիս շարունակ օրը 25-165 մգ նուշ ուտողների մոտ զգալիորեն նվազել է խոլեստերինի պարունակությունը։

Պատկերասրահ

խմբագրել

Արտադրություն

խմբագրել
Համաշխարհային արտադրություն

Նուշի տվյալները(հազար տոննա)

1965615
1970687
1975762
1980926
19851152
19901321
19951019
20001468
20051839
20061999
20072215
20082435
20092362
20102539
20112005
Տասնհինգ խոշորագույն արտադրողները

նուշ (հազար տոննա)

Երկիր198519952005200920102011
 ԱՄՆ35227670311621414731
 Իսպանիա287159218282221212
 Իրան5979109128158168
 Իտալիա10590118114108105
 Մարոկկո304570104102131
 Սիրիա34342299773130
 Թունիս513543605261
 Թուրքիա383745555570
 Ալժիր102045473950
 Հունաստան575748443330
 Աֆղանստան9915435661
 Չինաստան131925353842
 Լիբանան72828302836
 Պակիստան284923262221
Աղբյուր։Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություններ Միավորված ազգեր

Տաքսոնոմիան

խմբագրել

Տեսակը մտնում է Սալորենի դասի մեջ (Prunus), Spiraeoideae ենթաընտանիք, Վարդազգիների (Rosaceae) կարգ, վարդածաղկավորներ։


 ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) Ավելին 60 տեսակի 
     
 կարգ
Վարդածաղկավորներ
  Ենթաընտանիք
'Spiraeoideae
  
տեսակ Նուշ
        
 բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
  Ընտանիք
Վարդազգիներ
  ցեղ
Սալորենիներ
  
       
 ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
 2 ենթաըտանիք
(Համաձայն APG II Համակարգի)
 մոտավորապես 200 տեսակ
   

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Griffiths, Mark D.; Anthony Julian Huxley (1992). The New Royal Horticultural Society dictionary of gardening. London: Macmillan Press. ISBN 0-333-47494-5.
  2. «University of California Sample Cost Study to Produce Almonds» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշենի» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սեռական հարաբերությունԵղիշե ՉարենցՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Ծաղկեվանք (Արա լեռ)Ջոուի ԱնսաՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՎարդավառՀայաստանԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկԱնահիտ ՉարենցՍաղմոսավանքԹռչկանի ջրվեժՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳառնու հեթանոսական տաճարՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀեշտոցային արտադրությունՕրալ սեքսԱրփենիկ ՉարենցԳարեգին ՆժդեհՋուրՊարբերական հիվանդությունՀղիություն (մարդ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՀայերենի այբուբենԵրևանՀովհաննես ԹումանյանՇվեյցարիաԴաշտանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՍևանա լիճԽոր ՎիրապՊարույր Սևակ