Ուկրաինայի նախագահների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված

Ուկրաինայի նախագահների ցանկ (ուկրաիներեն՝ Список президентів України), Ուկրաինայի նախագահների ու պաշտոնատար անձանց ցանկը, որոնք ժամանակավորապես իրականացրել են նախագահի պարտականությունները։

Ուկրաինայի գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի դրոշ-տարբերանշանը։

Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստեղծվել է 1991 թվականի հուլիսի 5-ին Գերագույն ռադայի կողմից ՈւԽՍՀ սահմանադրության մեջ իրականացված փոփոխություններից հետո։ Այդ ժամանակ, ըստ ուկրաինական սահմանադրության, նախագահը գործադիր իշխանության ղեկավարն էր։ Նա Գերագույն ռադային էր ներկայացնում վարչապետի թեկնածուին, ստեղծում և լուծարում նախարարությունները, նշանակում և հեռացնում նախարարներին։

1996 թվականին նոր սահմանադրության ընդունումից հետո՝ նախագահը դադարեց լինել գործադիր իշխանության ղեկավար։ Նա, Գերագույն ռադայի համաձայնությամբ, նշանակում էր վարչապետին, նրան առաջարկում նախարարների թեկնածուներ։ 2004 թվականին սահմանադրության մեջ փոփոխություններից հետո նախագահն իրավունք ստացավ նշանակելու վարչապետին, որին առաջարկում էր Գերագույն ռադան և նրան առաջարկում միայն պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին։

2010 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի սահմանադրական դատարանը չեղարկեց 2004 թվականի սահմանադրական փոփոխությունները։ Այդպիսով, նախագահը դարձյալ ստացավ այն իրավունքները, որոնք սահմանված էին 1996 թվականի սահմանադրության մեջ։ 2014 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դարձյալ ընդունեց 2004 թվականի սահմանադրության դրույթները։

«Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» օրենքը սահմանում է երկրի առաջնորդի ընտրության կարգը[1]։ Ուկրաինայի նախագահ կարող են ընտրվել 35 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ունեն ձայնի իրավունք, տիրապետում են ուկրաիներենին, վերջին 10 տարում բնակվում են Ուկրաինայում և հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացի։

Նախագահի ընտրությունները նշանակվում են Գերագույն ռադայի կողմից, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրվանից առնվազն 100 օր առաջ[1]։

Կուսակցական պատկանելիություն

  անկուսակցական

  Մեր Ուկրաինա

  Ռեգիոնների կուսակցություն

  Բատկիվշինա

  Ժողովրդի ծառա

ԱնունԼուսանկարԼիազորությունների ժամկետՏևողությունԿուսակցություն
սկիզբավարտ
1Լեոնիդ Կրավչուկ
(1934—2022)
դեկտեմբերի 5, 1991 թվականհուլիսի 19, 1994 թվական956 օրանկուսակցական
2Լեոնիդ Կուչմա
(ծնվ. 1938)
հուլիսի 19, 1994 թվականնոյեմբերի 14, 1999 թվական1944 օրանկուսակցական
նոյեմբերի 14, 1999 թվականհունվարի 23, 2005 թվական1897 օր
3Վիկտոր Յուշչենկո
(ծնվ. 1954)
հունվարի 23, 2005 թվականփետրվարի 25, 2010 թվական1859 օրՄեր Ուկրաինա
4Վիկտոր Յանուկովիչ
(ծնվ. 1950)
փետրվարի 25, 2010 թվականփետրվարի 22, 2014 թվական1457 օրՌեգիոնների կուսակցություն
5Ալեքսանդր Տուրչինով
պաշտոնակատար
(ծնվ. 1964)
փետրվարի 23, 2014 թվականհունիսի 7, 2014 թվական104 օրԲատկիվշինա
6Պետրո Պորոշենկո
(ծնվ. 1965)
հունիսի 7, 2014 թվականմայիսի 20, 2019 թվական1808 օրանկուսակցական
7Վոլոդիմիր Զելենսկի
(ծնվ. 1978)
մայիսի 20, 2019 թվականներկայումս պաշտոնավարում է1560 օրանկուսակցական

Ներկայումս ողջ նախկին նախագահներ

խմբագրել

2023 թվականի Հունիս ամսվա դրությամբ ողջ են Ուկրաինայի նախկին 5 նախագահներ.

ՆախագահՆախագահության տարիներԾննդյան թվական
Լեոնիդ Կուչմա1994-2005оգոստոսի 9, 1938 թվական (85 տարեկան)
Վիկտոր Յուշչենկո2005-2010փետրվարի 23, 1954 թվական (69 տարեկան)
Վիկտոր Յանուկովիչ2010-2014հուլիսի 9, 1950 թվական (73 տարեկան)
Ալեքսանդր Տուրչինով2014մարտի 31, 1964 թվական (59 տարեկան)
Պետրո Պորոշենկո2014-2019սեպտեմբերի 26, 1965 թվական (57 տարեկան)

2022 թվականի մայիսի 10-ին 88 տարեկան հասակում մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, որը նախագահել է 1991-1994 թվականներին։

Ժամանակային միջակայք

խմբագրել
Վոլոդիմիր ԶելենսկիՊետրո ՊորոշենկոԱլեքսանդր ՏուրչինովՎիկտոր ՅանուկովիչՎիկտոր ՅուշչենկոԼեոնիդ ԿուչմաԼեոնիդ Կրավչուկ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Про вибори Президента України». Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելԼալա ՄնացականյանԲյուրականի աստղադիտարանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՀայաստանՋոուի ԱնսաՋուրՋրծաղիկՎարդավառՏաշիրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՊարբերական հիվանդությունՀրաչյա ՔեշիշյանՏիգրան ՄեծՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցի սնկային վարակԵրևանՀղիություն (մարդ)Մեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայերենի այբուբենԴաշտանՀայ գրերի գյուտՕրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսյան հերոսամարտեր