Ուռենի դեղնաճյուղ

բույսերի տեսակ

Ուռենի դեղնաճյուղ (լատին․՝ Salix purpurea), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ԿարգՈւռածաղկավորներ
ԸնտանիքՈւռազգիներ
ՑեղՈւռենի
ՏեսակՈւռենի դեղնաճյուղ
Լատիներեն անվանում
Salix purpurea
Հատուկ պահպանություն

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ թուփ է 3-4 մ բարձրությամբ։ Կեղևը սպիտակ-մոխրավուն է, ծիրանագույն երանգով, երբեմն կապտավուն խավով, ներսից կիտրոնագույն։ Երիտասարդ ընձյուղները մերկ են։ Բողբոջները գորշակարմրավուն են, մերկ։ Տերևակիցները գծանշտարաձև են, վաղ թափվող (երբեմն լրիվ բացակայում են)։ Տերևները, որոնք հաճախ հակադիր դասավորություն ունեն, բարակ են, հակառակձվաձև, 3-13 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, 0,3-0,6 սմ երկարության կոթուններով։ Ամենամեծ լայնությունը ունի կենտրոնից վերև, երկու կողմից էլ կապտականաչավուն է կամ կապտավուն, հասունները լրիվ մերկ են, ամբողջաեզր կամ գագաթնային մասում սուրսղոցաեզր։ Կատվիկները բացվում են տերևներից առաջ կամմիաժամանակ, կողմնային են, նստադիր, հիմքում մի քանի տերևիկներով, մոտ 3 սմ երկարությամբ։ Ծաղկակից թեփուկները ծածկված են մետաքսանման մազմզուկներով։ Առէջները երկուսն են, մազմզուկապատ, ծիրանագույն փոշանոթներով։ Սերմնարանը նստադիր է, պատված մետաքսանման մազմզուկներով։ Սռնակ չունի։

Տարածվածություն

խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մոնղոլիայում։ Հայաստանի պայմաններում տարածված է Կալինինոյի, Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Թումանյանի շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ հանդիպում է ստորինից մինչև վերին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, գետերի և առուների ափերին։ Ավելի բարձր նիշերի վրա տուժում է սառնամանիքներից։ Գերադասում է թեթև ավազային հողերը, լուսասեր է, խոնավասեր։

Կիրառություն

խմբագրել

Ճյուղերն օգտագործվում են զամբյուղագործության բնագավառում, ինչպես նաև խաղողի վազը կապելու համար։ Պարունակում է 0,6-5,2% սալիցին։Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (252)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի դեղնաճյուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի դեղնաճյուղ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)