Միզաբանություն կամ Ուրոլոգիա (հունարեն՝ οὖρον – մեզ, λογία – գիտություն), բժշկության ոլորտ, որն զբաղվում է հավասարապես արական և իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժմամբ, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրներով։

Ուրոլոգիա

Ուրոլոգիան հանդիսանում է վիրաբուժության ճյուղ, հետևաբար՝ ի տարբերություն նեֆրոլոգիայի, ուրոլոգիան հիմնականում զբաղվում է վերը նշված օրգան համակարգերի հիվանդությունների վիրաբուժական բուժմամբ։

Հատուկ ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկը կոչվում է ուրոլոգ։

Ենթակարգեր

խմբագրել

Ուրոլոգիան՝ որպես բժշկության ոլորտ, որն ուսումնասիրում է տարբեր օրգաններ և ֆիզոլոգիական համակարգեր, իր հերթին կարող է բաժանվել մի քանի ենթակարգերի, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի նեղ ուղղվածություն։

Անդրոլոգիա

խմբագրել

Զբաղվում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ և բուժմամբ։

Ուրոգինեկոլոգիա

խմբագրել

Հենց այս գիտության անվանումը արտացոլում է նրա էությունը՝ ուրոլոգիա և գինեկոլոգիա։ Այն ուսումնասիրում է կանանց միզային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը և կանխարգելումը՝ հաշվի առնելով զուգահեռ ընթացող գինեկոլոգիական ախտաբանությունը (պաթոլոգիան)։

Նեյրոուրոլոգիա

խմբագրել

Գիտություն է, որը ուսումնասիրում, ախտորոշում, բուժում և կանխարգելում է միզասեռական համակարգի այն հիվանդությունները, որոնք պայմանավորված են նյարդային համակարգի խանգարումներով։

Օնկոուրոլոգիա

խմբագրել

Օնկոուրոլոգիան (հունարեն՝ ονκος - ուռուցք, οὖρον – մեզ, λογία – գիտություն) ուսումնասիրում է միզասեռական համակարգի ուռուցքային հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները և ախտաբանությունը, ինչպես նաև մշակում է մեթոդներ՝ ուղղված այդ հիվանդությունների ախտորոշմանը, կանխարգելմանը և բուժմանը։

Մանկական ուրոլոգիա

խմբագրել

Մանկական ուրոլոգիան զբաղվում է երեխաների և դեռահասների մոտ միզասեռական համակարգի հիվանդությունների և զարգացման արատների հայտնաբերմամբ և բուժմամբ։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելԼալա ՄնացականյանԲյուրականի աստղադիտարանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՀայաստանՋոուի ԱնսաՋուրՋրծաղիկՎարդավառՏաշիրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՊարբերական հիվանդությունՀրաչյա ՔեշիշյանՏիգրան ՄեծՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցի սնկային վարակԵրևանՀղիություն (մարդ)Մեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայերենի այբուբենԴաշտանՀայ գրերի գյուտՕրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսյան հերոսամարտեր