Պակ Ջին Յոնգ

Պակ Ջին Յոնգ (հանգըլ՝ 박진영, դեկտեմբերի 13, 1971(1971-12-13)[1][2] կամ 1994, Սեուլ, Հարավային Կորեա), նաև հայտնի է, որպես J. Y. Park կամ JYP, հարավկորեացի երգիչ, պրոդյուսեր և դերասան։ Հիմնադրել է JYP Entertainment լեյբլը։

Պակ Ջին Յոնգ
Պակ Ջին Յոնգը 2011 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն박진영
Ի ծնե անունՊակ Ջին Յոնգ
Նաև հայտնի է որպեսJYP
Ծնվել էդեկտեմբերի 13, 1971(1971-12-13)[1][2] (52 տարեկան) կամ 1994
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերփոփ և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունպարող, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, դերասան, երգիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար և վոկալ
Գործունեություն1992-ներկա
ԼեյբլJYP Entertainment
ԿրթությունՅոնսեի համալսարան
ԿապվածJYP Nation
Կայքjyp.jype.com
 Park Jin-young Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրությւոն

խմբագրել

Պակ Ջին Յոնգը ծնվել է Սեուլում։ Նա ավարտել է Բեմյունի ավագ դպրոցը, ապա ընդունվել է Յոնսեի համալսարան[3]։

Երաժշտական կարիերա

խմբագրել

1992 թվականին Պակը առաջնաելույթ ունեցավ «Park Jin-Young and the New Generation» խմբով, բայց այն հաջողություն չունեցավ։ 1994 թվականին «Blue City» ալբոմով առաջնաելույթ ունեցավ, որպես սոլո երգիչ և մեծ հաջողութուն ունեցավ։

Պակը թողարկել է շատ ալբոմներ։ Նրա «Blue City» ալբոմին հաջորդեց 1995 թվականին թողարկված «Tantara» ալբոմը։ 1997 թվականին թողարկեց «Summer Jingle Bell» ալբոմը՝ «She Was Pretty» երգով։ Նրա չորրորդ «Even After 10 Years» ալբոմի գլխավոր երգը կոչվում է «Honey» (1998), յոթերորդ «Back To Stage» ալբոմինը՝ «Kiss» (2007)։ 2013 թվականին թողարկեց «White in Snow» ալբոմը։ Նա նաև երգեր է գրել իր լեյբլի արտիստներ Ռեյնի և Wonder Girls-ի համար։

2004 թվականին մեկնել է ԱՄՆ և եղել է Ուիլ Սմիթի, Mase-ի և Կեսսիի երաժշտական պրոդյուսերը[3]։

2008 թվականի մայիսին համագործակցել է Ջեկի Չանի հետ «Ես սիրում եմ Ասիան» նախագծի ցուցադրության համար, որը նվիրված էր նույն տարում Սիչուանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժին։ Ջեկի Չանի և Կան Ջե Գյուի հետ զբաղվել են այդ նախագծի «Smile Again» երգի պրոդյուսերինգով[4]։ Երգը կատարել են բազմաթիվ կորեացի արտիստներ[5]։ Երգը թողարկվել է մայիսի 30-ին JYP Entertainment-ի պաշտոնական Յություբյան ալիքում[6]։

2009 թվականի դեկտեմբերի 3-ին թողարկել է իր «No Love No More» երգը[7]։ 2011 թվականի ապրիլի 12-ին նա համագործակցել է Brown Eyed Girlsխմբի Գա Ինի հետ, թողարկելով «Someone Else» երգը։ Երգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon Digital Chart հիթ շքերթում և վաճառվել է երգի ավելի քան 1մլն օրինակ։ 2012 թվականի ապրիլի 28-ին թողարկեց «You're the One» երգը։ Երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և վաճառվել է 1.5մլն օրինակ։

2015 թվականին Ջին Յոնգը համագործակցելով Ջեսսիի հետ, թողարկեց «Who's Your Mama?» երգը։ Երգը միանգամից դարձավ հիթ[8]։ Նույն տարում նա մասնակցել է «Infinite Challenge Yeongdong Expressway Music Festival» նախագծին և կատակերգու Յու Ջե Սոկի հետ կատարել է դուետ, թողարկելով «I'm So Sexy» երգը։

2016 թվականին Պակ Ջին Յոնգը թողարկեց «Still Alive» սինգլը։ Այդ ժամանակ նա նկարահանվեց Կոնան Օ'Բրայենի «Կոնանը Կորեայում » հատուկ հաղորդումում և Կոնան Օ'Բրայենի, Սթիվեն Յանի ու Պակ Չի Մինի հետ ձայնագրել են «Fire» երգը, որի տեսահոլովակում նկարահանվել են Wonder Girls և Twice խմբերը[9] The song was released on Conan O'Brien's YouTube channel on April 9.[10][11][12]:

Գրագողության դատական հայց

խմբագրել

2011 թվականի փետրվարի 10-ին երգահան Կիմ Սին Իլը դատական հայց ներկայացրեց Պակի դեմ՝ պնդելով, որ IU-ի համար գրված Someday երգի սկիզբը վերցվել է իր «To My Man» երգից։ Կիմը Պակից պահանջում էր 110 միլիոն վոն՝ գրագողության համար[13]։ Ջին Յոնգը հրաժարվեց վճարելուց[14]։ 2012 թվականի փետրվարի 10-ին Սեուլի Կենտրոնական դատարանը հաստատեց, որ «Someday» երգի սկիզբը վերցրել են Կիմի երգից և Պակին ստիպեց Կիմ Սին Իլին վճարել 21.67մլն վոն[15]։ Պակը բողոքարկեց վճիռը, բայց 2013 թվականի հունվարի 24-ին դատարանը նրան հրամայեց վճարել 56.93մլն վոն՝ 21.67մլն վոնի փոխարեն և Կիմ Սին Իլը հաղթեց դատը[16]։

Դերասանական գործունեություն

խմբագրել

2011 թվականի սկզբին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայում, որի համար «Baek Sang Arts Awards» փառատոնում անվանակարգվել է «Տարվա նոր դերասան» կատեգորիայում։ 2012 թվականի հունվարին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայի շարունակությունում, որը կոչվում է «Նպատակասլացները 2»[17]։

2011 թվականին «Հինգ միլիոն դոլարանոց մարդը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[18]։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 19-ին[19]։

Անձնական կյանք

խմբագրել

1999 թվականին Պակ Ջին Յոնգն ամուսնացավ Սո Յուն Ջոնգի հետ։ 2009 թվականի մարտին զույգը հայտարարեց բաժանման մասին[20]։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին նա նորից ամուսնացավ[21]։

Պակը շատ լավ է անգլերեն խոսում, որի ապացույցը ԱՄՆ-ում իր անգլերեն հարցազրույցներն են[22][23]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • 1994: Blue City
  • 1995: Tantara
  • 1997: Summer Jingle Bell
  • 1998: Even After 10 Years
  • 1998: Kiss Me
  • 2001: Game
  • 2007: Back To Stage

Մինի ալբոմներ

խմբագրել
  • 2009: Sad Freedom
  • 2012: Spring - 5 Songs for 1 New Love
  • 2013: Halftime
  • 2015: 24/34
  • 2016: Still Alive

Սինգլեր

խմբագրել
ԱնվանումԹվականԿարգավիճակը չարթերումՎաճառք

(թվային ներբեռնում)

Ալբոմ
KORUS World
«Someone Else» (Գա Ինի հետ)20122Spring
«You're the One»3
«Had Enough Parties»20139Halftime
W«ho's Your Mama?»(Ջեսսիի հետ)2015124/34
«I'm So Sexy»(Յու Ջե Սոկի հետ)5Infinite Challenge: Yeongdong Expressway Music Festival
«Still Alive»201623Still Alive
"—" ռելիզը ոչ մի դիրք չի զբաղեցրել, կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
ԹվականԱնվանումԴերՆշումներ
2012Wonder Girls խմբի ֆիլմըԻնքն իրենԵրկրորդական դեր
Հինգ միլիոն դոլլարանոց մարդըՉոի Յոնգ ԻնԳլխավոր դեր
2013Գիշերվա թագուհինԼոկսմիթԿամեո

Հեռուստասերիալներ

խմբագրել
ԹվականԱնվանումԴերՀեռուստաալիքՆշումներ
2011ՆպատակասլացներըՅան Ջի ՄանKBS2Երկրորդական դեր
2011-2012K-pop Star 1Ինքն իերնSBSJYP Entertainment-ի ժյուրի
2012Նպատակասլացները 2Յան Ջի ՄանKBS2Երկրորդական դեր
2012-2013K-pop Star 2Ինքն իերնSBSJYP Entertainment-ի ժյուրի
2013-2014K-pop Star 3
2014-2015K-pop Star 4
2014ՍենյակիցներըԻնքն իրենSBSԷպիզոդներ 32 և 33
2015Երազանքի ասպետըԼուսինNaverԿամեո
2015ՊրոդյուսերներըԻնքն իրենKBS2Կամեո, էպիզոդներ 3-4
2015ՏասնվեցԻնքն իրենMnetԺյուրի
2015-2016K-pop Star 5Ինքն իրենSBSJYP Entertainment-ի ժյուրի
2016Weekly IdolԻնքն իրենMBC Every 1Էպիզոդներ 247 և 248
2016 Sister's Slam Dunk Ինքն իրենKBS2Հյուր

Մրցանակներ

խմբագրել
ԹվականՄրցանակ
1997Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի
KBS Popular Song Grand Prize — Թինեյջեր երգիչ
SBS Popular Song Grand Prize — Տարվա վերադաշնակում
1999SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
2000SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
SBS Popular Song Grand Prize — Տարվա երգահան
SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր
2001Daily Sports Popular Song Grand Prize — Տարվա թինեյջեր երգիչ
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
Best Music Video Award մրցանակ R&B կատեգորիայում
Mnet Asian Music Awards — Լավագույն աշխատանք R&B ոճում՝ «I Have a Girlfriend» երգի համար
KBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
2002SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր
2007Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի
Տարվա 100 ամենաազդեցիկ հեղինակներ
Կորեայի նախագահ Լի Մյոն Բակի կողմից նշանակվել է ապագայի պլանավորման խորհուրդում, որպես անձնական խորհրդատու
2009Mnet Asian Music Awards — Լավագույն ասիացի կոմպոզիտոր[30]
2012Mnet 20’s Choice Awards — 20’s Do Don't[31]
2015Լավագույն արտիստ
Լավագույն պրոդյուսեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 http://mydaily.co.kr/new_yk/html/read.php?newsid=201509181000981114
  3. 3,0 3,1 «Way Back Wednesday: J.Y. Park | allkpop.com». Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Asian Stars Team Up to Help China». 2008 թ․ մայիսի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  5. «<박진영ㆍ청룽 등 스타들 뭉쳐 '아시아송' 합창>». Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  6. jypentertainment (2008 թ․ հունիսի 30), I Love Asia Project "Smile Again", Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին
  7. Park Jin Young 1st Single Album
  8. «박진영 '어머님이 누구니' 8개 음원차트 싹쓸이…미쓰에이 밀어냈다». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Conan O'Brien & Steven Yeun Get K-Pop Makeover for J.Y. Park's 'Fire' Music Video». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  10. Team Coco (2016 թ․ ապրիլի 9), J.Y. Park "Fire" feat. Conan O'Brien & Steven Yeun & Jimin Park Official M/V, Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին
  11. «'언니들의 슬램덩크' 통큰 언니쓰, 음원 수익금 기부한다텐아시아 | 텐아시아». 2016 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Unnies' new song 'Shut Up' is taking the real-time charts by storm! | allkpop.com». Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  13. Kim, Hannah (2011 թ․ փետրվարի 15). «JYP faces plagiarism again». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. Kim, JiYeon (2011 թ․ սեպտեմբերի 8). «Kim Shin Il vs Park Jin Young on Plagiarism». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. Kim, JiYeon (2012 թ․ փետրվարի 10). «Court Rules Park Jin Young Guilty of Partial Plagiarism». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  16. Sunwoo, Carla (2013 թ․ հունվարի 25). «Park Jin-young loses plagiarism appeal». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  17. «Park Jin Young Cast for Sequel of "Dream High"». Soompi. 2011 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  18. Ho, Stewart (2012 թ․ մայիսի 23). «Official Movie Poster for Park Jin Young's Debut Movie Unveiled». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  19. «5 Million Dollar Man Releases Official Trailer Showing JYP Being Ridiculed». soompi.com. 2012 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  20. Bae, Seon-yeong. 스타부부의 이혼 충격, 어떤 속사정과 아픔이... (Star Couples' Divorces, The Inside Story and Pain...) Արխիվացված 2020-07-20 Wayback Machine. Joins.com. June 2, 2009. Retrieved June 11, 2009.
  21. Kim, Yon-se (2014 թ․ հուլիսի 1). «JYP tried to sell agency». The Korea Herald. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  22. The Future of Pop Music? Condé Naste Portfolio Video Interview with Jin-Young Park, http://bcvideo.portfolio.com/services/link/bcpid1578108490/bclid1612732063/bctid1628231996
  23. See also, Interview with Rain with Snippets of JYP from 1:44 to 2:20, https://www.youtube.com/watch?v=aRf_S-Hjwws
  24. «Gaon Download Chart, June 2012». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  25. «Gaon Download Chart, 2012». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  26. «Gaon Download Chart, week 41, 2013». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  27. «Gaon Download Chart, 2015». Gaon Music Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  28. «Gaon Download Chart, 2015». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  29. «Gaon Download Chart, April 2016». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  30. «MAMA 2009 Winners' Profile & MV | Mnet Asian Music Awards (Список победителей 2009 M.net Korean Music Festival)». CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  31. Lee, Nancy (2012 թ․ հունիսի 28). «[20′s Choice Awards] Who Won at the 20’s Choice Awards?». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Ջին Յոնգ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սեռական հարաբերությունԵղիշե ՉարենցՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Ծաղկեվանք (Արա լեռ)Ջոուի ԱնսաՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՎարդավառՀայաստանԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկԱնահիտ ՉարենցՍաղմոսավանքԹռչկանի ջրվեժՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԳառնու հեթանոսական տաճարՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀեշտոցային արտադրությունՕրալ սեքսԱրփենիկ ՉարենցԳարեգին ՆժդեհՋուրՊարբերական հիվանդությունՀղիություն (մարդ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՀայերենի այբուբենԵրևանՀովհաննես ԹումանյանՇվեյցարիաԴաշտանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՍևանա լիճԽոր ՎիրապՊարույր Սևակ