Պարրոթիա պարսկական

բույսերի տեսակ
Պարրոթիա պարսկական
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ԿարգՀամամելածաղկավորներ
ԸնտանիքՀամամելազգիներ
ՑեղՊարրոթիա (երկաթածառ)
ՏեսակՊարրոթիա պարսկական
Լատիներեն անվանում
Parrotia persica( D C. ) C. A. M.


Պարրոթիա պարսկական (լատին․՝ Parrotia persica ( D C. ) C. A. M.), համամելազգիների ընտանիքի, պարրոթիա (երկաթածառ) ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ ծառ է՝ մինչև 25 մ բարձրությամբ, լայն-ձվաձև սաղարթով և մոխրագույն կամ գորշավուն կեղևով ծածկված բնով։ Ճյուղերը ձիթականաչավուն են,որոնք ավելի ուշ գորշանում են։ Երիտասարդ տարիքում ճյուղերը ծածկված են աստղաձև աղվամազով և սպիտակ ոսպնյակներով։ Վեգետատիվ բողբոջները իլիկաձև են, 6-11 մմ երկարությամբ, 2-4 արտաքին գորշ թեփուկներով, որոնք աստղաձև աղվամազով ծածկված լինելու հետևանքով թաղիքանման տեսք ունեն։ Գեներատիվ բողբոջները լայն-ձվաձև են, մինչև 8 մմ երկարությամբ։ Տերևները կաշվեկերպ են, հակառակ-ձվաձև կամ էլիպսաձև, ոչ սիմետրիկ, 5-12 սմ երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ, սրածայր, թեթևակի սրտաձև հիմքով, վերևից մուգ կանաչ, ծածկված թեթևակի աղվամազով, ներքևի կողմից ավելի բաց գույնի, ծածկված ավելի խիտ աստղանման մազմզուկներով (հատկապես ջղերի ուղղությամբ)։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 2-4 մմ-ի։ Վաղ գարնանը տերևները ձեռք են բերում գորշակարմրավուն գունավորում և ձմռանը պահպանվում են բույսի վրա։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը։ Ծաղիկները աննշան են, հավաքված կարճացած ընձյուղների ծայրերին, 2-5-ական գլխիկներով, շրջապատված գորշաթաղիքավոր, ձվաձև ծաղկակիցներով։ Պսակաթերթիկներ չունի, բաժակը զանգականման է, կազմված 5-7 թերթիկներից։ Առէջները 5-7-ն են, երկար թելիկներով և կարմիր փոշեպարկերով։ Սերմնարանը կիսացածրադիր է, երկու բնանի, դեպի դուրս ցցված երկու սռնակներով։ Պտուղը կլորա-օվալաձև է, 2 բնանի, երկսերմնանի փայտացած տուփիկ է 11-16 մմ երկարությամբ։ Սերմը ձվաձև է, սրածայր, բաց գորշավուն, փայլուն։ Ծաղկում է մարտին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Լենքորանի հարթավայրի հարավարևելյան հատվածում, շագանակատերև կաղնու հետ բարձրանալով լեռները մինչև 700 մ, առանձին դեպքերում հասնելով մինչև 1200 մ բարձրության։ Ցածրավայրերում առաջացնում է խիտ տնկարկներ։ Ենթանտառում աճում են զկեռենին, սզնին, տոսախը։ Ճյուղերը սկսվում են անմիջապես գետնի մակերեսից։ Հպվելով գետնին' դրանք հեշտությամբ արմատակալում են, երբեմն սերտաճելով միմյանց և հարևան ծառերի հետ։ Դանդաղ է աճում և 150 տարեկանում հազիվ հասնում է 15 մ բարձրության, 30-40 սմ բնի տրամագծով։ Ապրում է մինչև 200 տարի։ Հատելու դեպքում առատ բնային մացառներ է տալիս։ Լավ է տանում խուզումը և տրված ձևը երկար է պահպանում։ Բնափայտը ամուր է, վարդագույն։ Անցյալում դրանից մանածագործական իլիկներ էին պատրաստում։ Ներկայումս սահմանափակ է օգտագործվում, մեքենաների մասեր պատրաստելու համար։ Հրաշալի է աճում Երևանի բուսաբանական այգում և կանաչ գոտում։ Հազվադեպ է ցրտահարվում։

Կիրառություն

խմբագրել

Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով, ծաղկում և պտղաբերում է։ Առանձնապես լավ է աճում Իջևանի դենդրարիում, որտեղ ինքնացան էտալիս։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել անտառապատման և կանաչապատման նպատակներով, բացառապես հանրապետության ցածրադիր, տաք շրջաններում։Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները 7,9-10, 18-20, 23-25, 31-32[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարրոթիա պարսկական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարրոթիա պարսկական» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելԼալա ՄնացականյանԲյուրականի աստղադիտարանՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՀայաստանՋոուի ԱնսաՋուրՋրծաղիկՎարդավառՏաշիրԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՊարբերական հիվանդությունՀրաչյա ՔեշիշյանՏիգրան ՄեծՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցի սնկային վարակԵրևանՀղիություն (մարդ)Մեսրոպ ՄաշտոցՀեշտոցային արտադրությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԳառնու հեթանոսական տաճարՀայաստանի առաջին հանրապետությունՀայաստանի անկախության հռչակագիրՀայերենի այբուբենԴաշտանՀայ գրերի գյուտՕրալ սեքսԱռաջին համաշխարհային պատերազմՄայիսյան հերոսամարտեր