Պիստակենի իսկական

բույսերի տեսակ

Պիստակենի իսկական (լատին․՝ Pistacia coggygria), աղտորազգիների ընտանիքի, պիստակենի ցեղի բույս։

Պիստակենի իսկական
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ՏիպԾածկասերմեր
ԴասԵրկշաքիլավորներ
ԿարգՍապածաղկավորներ
ԸնտանիքԱղտորազգիներ
ՑեղՊիստակենի
ՏեսակՊիստակենի իսկական
Լատիներեն անվանում
Pistacia coggygria
Scop
Հատուկ պահպանություն

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ փոքր ծառ է` 5-7 մ (երբեմն` 10 մ) բարձրությամբ և գնդաձև սաղարթով։ Բունը ծածկված է գորշամոխրավուն, խոր ճաքճքված կեղևով։ Հին ճյուղերի կեղևը բաց մոխրավուն է, միամյա ընձյուղներինը՝ կարմրագորշավուն։ Բողբոջները մանր են, մուգ դարչնագույն։ Տերևները եռամասնանի են կամ կազմված են 1-5 (երբեմն՝ 7) տերևիկներից, 10-15 սմ ընդհանուր երկարությամբ։ Տերևիկները կաշվեկերպ են, լայն-էլիպսաձև, լայն-սեպաձև հիմքով, կարճ սրածայր գագաթով, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, անփայլ։ Առէջային ծաղիկները հավաքված են խիտ, բարդ, լայն, 4-6 սմ երկարությամբ հուրաններում։ Առէջները 5-6 հատ են։ Վարսանդային ծաղիկները հավաքված են 4-6 սմ երկարությամբ նեղ հուրաններում, ծաղկապատը կազմված է 3-5 (երբեմն՝ 9) թաղանթանման տերևիկներից, 1 վերնադիր սերմնարանով։ Կորիզապտուղը նեղ կամ լայն ձվաձև է, 0,8-2,4 սմ երկարությամբ և 0,6-1,4 սմ լայնությամբ, դրսից կաշվեկերպ, դեղնակրեմագույն կամ մանուշակագույն, լուսավորված կողմում՝ կարմրավուն թաղանթով։ Կորիզը ձվաձև է, էլիպսաձև, երբեմն՝ համարյա գնդաձև։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, տերևները բացվելու հետ միաժամանակ։ Պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Սկսում է պտղաբերել կյանքի 7-8-րդ տարում։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Միջին Ասիայում, հյուսիսարևելյան Իրանում։ Տիպիկ տաք և չորկլիմայի բույս է, որտեղ օդի ջերմությունը ամռանը կարող է անցնել 40 °C-ից (հողիմակերեսին՝ 70 °C), իսկ օդի հարաբերական խոնավությունը կարող է իջնել նույնիսկմեռյալ պաշարից (10 %)։ Չափազանց լուսասեր է, կրասեր և արտակարգ երաշտադիմացկուն։

Կիրառություն

խմբագրել

Պտուղները համեղ են ու սննդարար։ Օգտագործվում են թարմ վիճակում, հրուշակեղենի արդյունաբերության մեջ (շոկոլադի լավագույն տեսակներում, երշիկներում), դրանցից պատրաստում են սուրճի սուռոգատ։ Պտուղներն ունեն տոնուսը բարձրացնելու հատկություն, որի շնորհիվ անվանում են «կյանքի ծառ»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 88։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստակենի իսկական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստակենի իսկական» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)