Ջոն Կարպենտեր

Ջոն Կարպենտեր (անգլ.՝ John Carpenter, ամբողջ անունը` Ջոն Հովարդ Կարպենտեր (John Howard Carpenter), հունվարի 16, 1948(1948-01-16)[1][2][3][…], Carthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, ով խոր ազդեցություն է թողել 20-րդ դարի վերջի ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ աշխատել է տարբեր կինոժանրերում, նրա անունը հիմնականում կապված է սարսափ ֆիլմերի և գիտական ֆանտաստիկայի հետ, որոնք նկարահանվել են 1970-1980-ական թվականներին։

Ջոն Կարպենտեր
անգլ.՝ John Carpenter
Ծնվել էհունվարի 16, 1948(1948-01-16)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրCarthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Արևմտյան Կենտուկիի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, գրող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և դերասան
Ոճ(եր)սարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, science fiction horror film? և թրիլեր
ԱմուսինԷդրիեն Բարբո և Sandy King?
Պարգևներ
IMDbID ID 0000118
theofficialjohncarpenter.com

Կենսագրությունը

խմբագրել

Ջոն Կարպենտերը ծնվել է Նյու-Յորք նահանգի Կարթաջ համայնքում, սակայն մանկությունն անցել է Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում։ Սկզբնական շրջանում սովորել է Արևմտյան Կենտուկիի համալսարանում, որտեղ նրա հայրը ղեկավարում էր երաժշտական ֆակուլտետը, իսկ հետագայում, ուսումը շարունակել է Հարավային Կարոլինայի համալսարանում, որտեղ դեռ ուսանողական տարիներին հանդես է եկել որպես սցենարիստ «Բրոնկո Բիլլիի հարությունը» կարճամետրաժ ֆիլմի համար։ Այդ ֆիլմը 1970 թվականին շահել է «Օսկար» մրցանակ։ Ջոն Կարպենտերը նկարահանումներ կատարում էր դեռևս ութ տարեկանում` կենցաղային կինոխցիկով, իսկ 1971 թվականին, իր ուսանողական ընկերոջ, ռեժիսոր Դեն Օ'Բեննոնի հետ նկարահանել է ֆանտաստիկ «Մութ աստղը» կինոկատակերգությունը, որն ավելի ուշ, 1974 թվականին էկրաններին հայտնվեց որպես լիամետրաժ ֆիլմ։

Երկու տարի անց կինոթատրոններում հայտնվեց նրա «Հարձակում 13-րդ տեղամասի վրա» կինոնկարը։ Իր հաջորդ` «Հելոուին» (1978 թ.) կինոնկարով, Ջոն Կարպենտերը ամերիկյան կինեմատոգրաֆում սկսեց սարսափ ֆիլմերի մի ամբողջ շարք։ Ֆիլմն ի սկզբանե ուներ 320 հազար դոլարի բյուջե, սակայն կարողացավ կինովարձույթում հավաքել 35 միլիոն դոլարի եկամուտ և երկար տարիներ մնում էր կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկը։ 1980 թվականին նա նկարահանեց «Մառախուղ» կինոնկարը, որի հաջողությունը ստիպեց ռեժիսորին, որպեսզի 1981 թվականից սկսած, երեք տարվա ընթացքում նկարահանի մի շարք ֆանտաստիկ ֆիլմեր։ Առաջինը «Փախուստ Նյու-Յորքից» (1981 թ.) ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերը կատարում էր Կուրտ Ռասելը։ Հաջորդը «Ինչ-որ մի բան» (1982 թ.) ֆիլմն էր, որը նկարահանվել էր Ջոն Վուդ Կեմպբելի «Ո՞վ է այնտեղ» պատմվածքի հիման վրա։ Մյուս աշխատանքը «Քրիստինա» (1983 թ.) կինոնկարն էր։ Այն նկարահանվել էր Սթիվեն Քինգի հայտնի վեպի մոտիվներով, որից հետո Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մարդն աստղից» (1984 թ.) ռոմանտիկ կինոնկարը` Ջեֆ Բրիջեսի և Կարեն Ալենի մասնակցությամբ։

1986 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մեծ իրարանցում փոքր Չինաստանում» կինոնկարը, որը մատնվել է անհաջողության։ Դրանից հետո, ցածր բյուջեյով նա նկարահանել է «Խավարի իշխանը» (1987 թ.), «Օտարները մեր մեջ» (1988 թ.) և «Անտեսանելիի խոստովանությունը» (1992 թ.) կինոնկարները։ Երկրորդ ամուսնությունից հետո, Ջոն Կարպենտերի մոտ ճգնաժամ սկսվեց և հինգ տարվա ընթացքում նա ոչ մի լիամետրաժ ֆիլմ չնկարահանեց։ Այդ ժամանակ նա հեռուստատեսությունում նկարահանել է «Պարկեր դիակների համար» (1993 թ.) հեռուստասերիալը։ 1995 թվականին նա կրկին վերադարձավ մեծ կինո և նկարահանեց երկու ֆանտաստիկ ֆիլմ` «Անմտության երախի մեջ» և «Անիծյալների գյուղը»։ Նրա հաջորդ ֆիլմը «Փախուստ Լոս-Անջելեսից» (1996 թ.) կինոնկարն էր, կրկին Կուրտ Ռասելի մասնակցությամբ։

Վերջին ֆիլմերի անհաջողությունը նրան ստիպեց աշխատանքը շարունակել խոշոր կինոստուդիաների հետ և նկարահանել «Վամպիրները» (1998 թ.) միստիկ մարտաֆիլմը և «Մարսի ուրվականները» (2001 թ.) կինոնկարը։ 2005 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Սարսափի վարպետները» հեռուստասերիալի «Սիգարետային այրվածք» ութերորդ սերիան, որը ջերմ ընդունելության արժանացավ քննադատների և իր երկրպագուների կողմից։ 2006 թվականին, Ջոն Կարպենտերը նկարահանեց նշված հեռուստասերիալի ևս մեկ սերիա` «Չարքի երեխան»։ 2010 թվականին նա նկարահանել է «Հիվանդասենյակ» լիամետրաժ ֆիլմը Էմբեր Հյորդի մասնակցությամբ։

2015 թվականին, Ջոն Կարպենտերը, ով միշտ հայտնի է եղել երաժշտություն ստեղծելու իր տաղանդով, թողարկել է իր առաջին «Lost Themes» երաժշտական ալբոմը։ 2016 թվականին թողարկվել է «Lost Themes II» ալբոմը։ Երկու ալբոմներն էլ ջերմ ընդունելության են արժանացել։

Չնայած Ջոն Կարպենտերին շատերը համարում են Բ-կարգի ֆիլմերի ռեժիսոր, այնուամենայնիվ նա ունի իր սեփական ոճը։ Նա միշտ շեշտել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել Ալֆրեդ Հիչքոքը և Հովարդ Հոուքսը։ Նրա ֆիլմերն ունեն յուրօրինակ երաժշտություն` ստեղծված անձամբ իր կողմից, որոնցից շատերը հազվագյուտ երաժշտական նմուշներ են և համարվում են «կուռքային»։ Ջոն Կարպենտերի կատարած ներդրումը կինոարդյունաբերության մեջ, բազմիցս գնահատվել է և ընդգծվել։ Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, իսկ նրա «Հելոուին» կինոնկարը ընդգրկվել է Ազգային ֆիլմերի գրանցամատյանի մեջ` Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար և իրենից ներկայացնում է «մշակութային արժեք»։ Շատ կինոգործիչներ Ջոն Կարպենտերին համարում են իրենց ներշնչանքի աղբյուր։

Անձնական կյանքը

խմբագրել

1979 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է դերասանուհի Էդրիեն Բարբոյի հետ։ Նրանք ունեն մեկ որդի` Կոդի Կարպենտերը։ 1984 թվականին ամուսնալուծվել են։

1990 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է պրոդյուսեր Սենդի Քինգի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը

խմբագրել

Ռեժիսոր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1962Հսկայական հրեշների վրեժըRevenge of the Colossal Beasts
1963Հարձակում տիեզերքիցTerror from Space
1969Մարտիկն ու ՉարքըWarrior and the Demon
1969Գորգոն ընդդեմ ԳոձիլայիGorgo Versus Godzilla
1969Գորգոն. Տիեզերական հրեշըGorgon, the Space Monster
1969Կախարդը հեռավոր տիեզերքիցSorceror from Outer Space
1974Մութ աստղըDark Star
1976Հարձակում 13-րդ տեղամասի վրաAssault on Precinct 13
1978ՀելոուինHalloween
1978Ինչ-որ մեկը հետևում է ինձSomeone's Watching Me!
1979ԷլվիսElvis
1980ՄառախուղThe Fog
1981Փախուստ Նյու-ՅորքիցEscape from New York
1982Ինչ-որ մի բանThe Thing
1983ՔրիստինաChristine
1984Մարդն աստղիցStarman
1986Մեծ իրարանցում փոքր ՉինաստանումBig Trouble in Little China
1987Խավարի իշխանըPrince of Darkness
1988Օտարները մեր մեջThey Live
1992Անտեսանելիի խոստովանությունըMemoirs of an Invisible Man
1993Պարկեր դիակների համարBody Bags
1994Անմտության երախի մեջIn the Mouth of Madness
1995Անիծյալների գյուղըVillage of the Damned
1996Փախուստ Լոս-ԱնջելեսիցEscape from L.A.
1998ՎամպիրներըVampires
2001Մարսի ուրվականներըGhosts of Mars
2005Սարսափի վարպետներըMasters of Horror
2005Սիգարետային այրվածքCigarette Burns
2006Չարքի երեխանPro Life
2010ՀիվանդասենյակThe Ward

Սցենարիստ

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1970Բրոնկո Բիլլիի հարությունըThe Resurrection of Broncho Billy
1974Մութ աստղըDark Star
1976Հարձակում 13-րդ տեղամասի վրաAssault on Precinct 13
1978Լորա Մարսի աչքերըEyes of Laura Mars
1978Զումա լողափըZuma Beach
1978ՀելոուինHalloween
1978Ինչ-որ մեկը հետևում է ինձSomeone's Watching Me!
1979Լավ է ուշ, քան երբեքBetter Late Than Never
1980ՄառախուղThe Fog
1981Փախուստ Նյու-ՅորքիցEscape from New York
1981Հելոուին 2Halloween II
1982Հելոուին 3. Վհուկների ժամանակըHalloween III: Season of the Witch
1986Սև լուսնի լուսաբացըBlack Moon Rising
1987Խավարի իշխանըPrince of Darkness
1988Օտարները մեր մեջThey Live
1989Հելոուին 5Halloween 5
1990ՍատանանEl Diablo
1995Հելոուին 6. Մայքլ Մայերսի անեծքըHalloween: The Curse of Michael Myers
1996Փախուստ Լոս-ԱնջելեսիցEscape from L.A.
1998Հելոուին. Քսան տարի անցHalloween H20: 20 Years Later
1999ԳիշատիչներըSilent Predators
2001Մարսի ուրվականներըGhosts of Mars
2002Հելոուին. ՀարությունHalloween: Resurrection
2003Ջեյսոնը ընդդեմ Կաշվե դեմքիJason Vs. Leatherface
2004Մայքլը ընդդեմ ՋեյսոնիMichael Vs. Jason
2005Հարձակում 13-րդ տեղամասի վրաAssault on Precinct 13
2005ՄառախուղThe Fog
2007Հելոուին 2007Halloween

Ծանոթագրություններ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կարպենտեր» հոդվածին։
🔥 Top keywords: