Ջո Պանտոլիանո

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ

Ջոզեֆ Փիթեր «Ջո» Պանտոլիանո (անգլ.՝ Joe Pantoliano, սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1], Հոբոկեն, Նյու Ջերսի[2]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, Էմմի մրցանակի դափնեկիր[3]։ Հայտնի է դարձել «զզվելի կերպարների» դերերի կատարմամբ․ «Մատրիցա» (1999) ֆիլմում՝ դավաճան Սայֆերին, խուզարկու Թեդին՝ «Հիշիր», Ռալֆ Սիֆարետոն՝ «Կլան Սոպրանո» ֆիլմերում և ուրիշներ։ Նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և սերիալներում, այդ թվում՝ «Գրողի տարած ծառայություն Մեշ հոսպիտալում» և «Նյու Յորքի ոստիկանությունը»։

Ջո Պանտոլիանո
անգլ.՝ Joe Pantoliano
Ծնվել էսեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՀոբոկեն, Նյու Ջերսի[2]
ԿրթությունCliffside Park High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
joeypants.com

Կենսագրություն

խմբագրել

Պանտոլիանոն ծնվել է Նյու Ջերսի նահանգում՝ իտալական ծագմամբ սովորական ընտանիքում։

1987 թվականին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» ֆիլմում՝ ռազմիկ Ֆրենկ Դեմարեստի փոքր դերում։

2003 թվականին Պանտոլիանոն փոխարինել Է Սթենլի Տուչիին «Ֆրենկն և Ջոնը լուսնի լույսի տակ» բրոդվեյկական բեմադրությունում։ Նույն թվականին «Կլան Սոպրանո» հեռուստասերիալում Ռալֆ Սիֆարետոյի նշանավոր դերի կատարման համար ստացել է Էմմի մրցանակ։

2007 թվականի հոկտեմբերին հանդես է եկել հրապարակային ելույթով այն մասին, որ «Կտավ» ֆիլմն օգնել է իրեն հաշտվել իր դեպրեսիայի հետ, որից, ըստ նրա խոսքերի, տառապել է վերջին 10 տարիների ընթացքում և նաև իր մտադրության մասին հրապարակայնորոն օգնել բոլոր մարդկանց, որոնք տառապում են նույն հիվանդությամբ։ Տառապում է դիսլեքսիայով (կարդալու ունակությունների խանգարում)[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1983ֆՌիսկային բիզնեսRisky BusinessԳվիդո
1983ֆՎերջին ահաբեկչությունThe Final TerrorԷգգար
1983ֆԷդին և կրուիզերներըEddie and the CruisersԴոկ Ռոբինս
1985ֆՀիմարներըThe GooniesՖրատելլի Ֆրենսիս
1986ֆՎազիր առանց հետ նայելուRunning scaredԶմեյ
1987ֆԱրևի կայսրությունEmpire of the SunՖրենկ Դեմարեստ
1988ֆՀասցնել մինչև կեսգիշերMidnight RunԷդի Մոսկոնե
1990ֆԼավագույններից վերջինըThe last of the finestՈւեյն Կրոս
1991ֆԶանդալիZandaleeՋերի
1993ֆՓախստականThe Fugitiveգործակալ Կոսմո Ռենֆրո
1994ֆՓոքրիկը զբոսնելիսBaby’s Day OutՆորբերտ Լը Բլաու
1995ֆՎատ տղաներըBad boysկապիտան Հովարդ
1996ֆԿապBoundՍիզար
1998ֆՕրենքի ծառայողներըU.S. Marshalsգործակալ Կոսմո Ռենֆրո
1999ֆՄատրիցաThe MatrixՍայֆեր
1999ֆՍևը և սպիտակըBlack and WhiteԲիլ Քինգ
2000ֆՀիշիրMementoդետեկտիվ Թեդի
2000ֆՊատրաստ են մարտինReady to RumbleԹիտուս Սինքլաիր
2002ֆՊլուտո Նեշի արկածներըThe Adventures of Pluto NashՄոգան
2003ֆՎատ տղաները 2Bad boys 2կապիտան Հովարդ
2003ֆԿտրիճDaredevilԲեն Ուրիխ
2006ֆԿամուսնանամ առաջին պատահածի հետWedding DazeՍմիթի
2006ֆԿտավCanvasՋոն Մարինո
2006ֆ5 անհայտUnknownկապված մարդ
2010ֆՓերսի Ջեքսոնը և որոտներ գողացողըPercy Jackson and the Olympians: The Lightning ThiefԳեյբ Ուգլիանո
2015-2017սSense8Sense8Միխայիլ Գորսկի
2020ֆՎատ տղաները ողջ կյանքի ընթացքումBad Boys for Lifeկապիտան Հովարդ

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • 2003՝ «Կլան Սոպրանո» սերիալում խաղացած դերի համար Էմմի մրցանակ «Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան» կատեգորիայում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141729465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Awards for Joe Pantoliano» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  4. «Биография Джо Пантолиано на официальном сайте». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Պանտոլիանո» հոդվածին։