Սահիբա Գաֆարովա

Սահիբա Ալի կըզի Գաֆարովա (ադրբ.՝ Sahibə Əli qızı Qafarova, մարտի 19, 1955(1955-03-19), Շամխոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ, Միլլի Մեջլիսի խոսնակը 2020 թվականի մարտի 10-ից[1][2], բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր։

Սահիբա Գաֆարովա
 
Կուսակցություն՝Նոր Ադրբեջան
Կրթություն՝Բաքվի սլավոնական համալսարան
Գիտական աստիճան՝պրոֆեսոր
Մասնագիտություն՝գիտնական և քաղաքական գործիչ
Ծննդյան օրմարտի 19, 1955(1955-03-19) (69 տարեկան)
ԾննդավայրՇամխոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
 
Պարգևներ

Նոր Ադրբեջան կուսակցության անդամ։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Շամկիր քաղաքում։

Գերազանցությամբ ավարտել է ադրբեջանական ռուսաց լեզվի և գրականության մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, ինչպես նաև ադրբեջանական լեզուների համալսարանի անգլիական բանասիրության ֆակուլտետը։

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1978 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է որպես ուսուցիչ Շամքիր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում։

1981 թվականից մինչև 2020 թվականը եղել է լաբորանտ, մանկավարժ, գլխավոր մանկավարժ, դոցենտ, Ադրբեջանի ռուսաց լեզվի և գրականության մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, Արևմտյան համալսարանի արևմտյան լեզուների ֆակուլտետի դեկան, Բաքվի սլավոնական համալսարանի եվրոպական լեզուների բաժնի վարիչ։

2010 թվականից 2020 թվականը եղել է Բաքվի սլավոնական համալսարանում միջազգային հարաբերությունների բաժնի պրոռեկտոր։

2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Միչիգանի համալսարանի կանանց և գենդերային հետազոտությունների ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարության «Ֆուլբրայթ Սկոլարշիփ» ծրագրի շրջանակներում։

2010 թվականից մինչև 2020 թվականը եղել է Միլլի Մեջլիսի չորրորդ և հինգերորդ գումարումների պատգամավոր։

2015 թվականից մինչև 2020 թվականը եղել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։

2013 թվականից մինչև 2015 թվականը ղեկավարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գենդերային հավասարության, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի ենթահանձնաժողովները։

2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Կանայք բռնությունից զերծ» խորհրդարանական խմբակցության քաղաքական համակարգողը, կանանց նկատմամբ բռնությունների հիմնական զեկուցողը, ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հանձնաժողովի նախագահ, Բյուրոյի անդամ։

2018 թվականից մինչև 2020 թվականը եղել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար։

Ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության ղեկավարը Միջխորհրդարանական վեհաժողովում Անկախ պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (IPA CIS) և թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովում (TurkPA):

2016 թվականին, Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով, «Վաստակավոր ուսուցիչ» պատվավոր կոչում է շնորհվել Ադրբեջանում կրթության զարգացման գործում իր վաստակի համար։

Հեղինակն է մի քանի դասագրքերի, դասավանդման գործիքների, մեկ մենագրության, ինչպես նաև ավելի քան 80 գիտական հոդվածների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Milli Məclisin yeni sədri kimdir? - TƏRCÜMEYİ-HAL» (ադրբեջաներեն). Report İnformasiya Agentliyi. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  2. «Избран новый спикер Милли Меджлиса» (ռուսերեն). Информационное Агентство Репорт. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՀայաստանՍեռական հարաբերությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներԼալա ՄնացականյանՊարբերական հիվանդությունԹղթադրամՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանԳառնու հեթանոսական տաճարԵրազահանՀեշտոցային արտադրությունՏիգրան ՄեծՋուրՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾովԵրևանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5ՍաղմոսավանքՕրալ սեքսԴաշտանՎրաստանՁեռնաշարժությունՀայերենի այբուբենՀղիություն (մարդ)