Սերիական արտադրություն

Սերիական արտադրություն, արտադրության կազմակերպման ձև․ բնորոշվում է ձեռնարկությունում լայն անվանացանկի համասեռ արտադրանքի թողարկմամբ, որը կրկնվում է երկար ժամանակի ընթացքում։ Տարբերում են խոշոր, միջին և փոքր սերիական արտադրություններ։ Խոշոր սերիական արտադրության դեպքում արտադրանքը պատրաստվում է անընդհատ մեծ ծավալով, որպես կանոն, երկար (տարուց ավել) ժամանակահատվածում։ Ձեռնարկությունը մասնագիտանում է լրիվ մշակված արտադրատեսակների կամ հանգույցների ու դետալների թողարկման մեջ, արտադրամասերը՝ ըստ առարկայական հատկանիշի, իսկ աշխատատեղերը՝ ըստ համասեռ օպերացիաների։ Միջին սերիական արտադրության ժամանակ մասնագիտացումը սահմանափակվում է առավել նեղ անվանացանկով, իսկ արտադրական գծերն ու արտադրամասերն ունեն առարկայական և տեխնոլոգիական լայն մասնագիտացում։ Փոքր սերիական արտադրության պայմաններում իրերի կամ առանձին դետալների պատրաստումը, որպես կանոն, չի կրկնվում, սերիայի չափն անկայուն Է, իսկ իրացումը սահմանափակվում է ունեցած պատվերներով կամ պայմանագրերով։ Սերիական արտադրության շնորհիվ կրճատվում է արտադրական ցիկլը, բարելավվում արտադրանքի որակը, աճում աշխատանքի արտադրողականությունը և իջնում ինքնարժեքը։

Օդանավի սերիական արտադրություն (Արևմտյան Գերմանիա․ 1980)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերիական արտադրություն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
🔥 Top keywords: Գլխավոր էջԾաղկեվանք (Արա լեռ)Սպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ջոուի ԱնսաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սեռական հարաբերությունՋուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդավառԿառլես ՊուչդեմոնՀայաստանԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկՍաղմոսավանքԵղիշե ՉարենցՕրալ սեքսՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԹռչկանի ջրվեժՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀովհաննես ԹումանյանՀեշտոցային արտադրությունՊարբերական հիվանդությունՍևանա լիճԼալա ՄնացականյանՎրաստանՀեշտոցի սնկային վարակԽոր ՎիրապՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՍլովակիաԱռուշ ԱռուշանյանԵրևանԵրազահանՆորավանքՍայաթ-Նովա