Սոլ մաժորը լադի տոնայնություններից մեկն է։ Այն ունի ընդամենը մեկ նշան՝ ֆա դիեզ (իր յոթերորդ աստիճանը)։ Սոլ մաժորի գերմանական անվանումն է G dur, ֆրանսիականը՝ sol majeur, և անգլիականը՝G major։ Իր զուգահեռ մինոր տոնայնությունը մի մինորն է, համանունը՝ սոլ մինորը (երկու բեմոլ՝ սի բեմոլ և մի բեմոլ), սուբդոմինանտան դոն է, իսկ դոմինանտան՝ ռեն։

Սոլ մաժորը կազմված է հետևյալ նոտաներից՝ սոլ-լյա-սի-դո-ռե-մի-ֆա դիեզ-սոլ-ֆա դիեզ-մի-ռե-դո-սի-լյա-սոլ։ Մաժոր եռահնչյունը՝ սոլ-սի-ռե, դուբդոմինանտային եռահնչյունը՝ դո-մի-սոլ, իսկ դոմինանտային եռահնչյունը՝ ռե-ֆա դիեզ-լյա։ Դոմինանտային սեպտակորդը կառուցված է հետևյալ նոտաներից՝ ռե-ֆա դիեզ-լյա -դո։Սոլ մաժորը առաջին դիեզ պարունակող տոնայնությունն է։Այս տոնայնության մեջ գրված հայտնի ստեղծագործություններից են Լյուդվիգ վան Բեթհովենի 4-րդ դաշնամուրային կոնցերտը, Անտոնին Դվորժակի 8-րդ սիմֆոնիան, Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան, Մորիս Ռավելի սոլ մաժոր կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար և այլ ստեղծագործություններ։Սոլ մաժորին հաջորդող տոնայնությունը ռե մաժորն է, որն ունի երկու նշան՝ ֆա դիեզ և դո դիեզ։


🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ