Վադի Ռամ (արաբ․՝ وادي رم‎‎‎), անվանում են նաև Լուսնի հովիտ, անապատ Հորդանանում՝ նավահանգստային Ակաբա քաղաքից 60 կմ հեռավորության վրա[1][2]։

Վադի Ռամ
արաբ․՝ وادي رم‎‎‎*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Վադի Ռամ անապատի հորդանանյան համայնապատկեր
ԵրկիրՀորդանան
Տիպմշակութային, բնական օբյեկտ
Չափանիշներiii, v, vii
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում2011 թվական  (34-րդ նստաշրջան)
Վադի Ռամ (Հորդանան)##
Վադի Ռամ (Հորդանան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Զբաղեցնում է քարքարոտ անապատներ և ընդգրկում է 74 180 հեկտար տարածք։ Վադի Ռամ անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Ամբողջ մակերևույթը հարթ չէ՝ զբաղեցնում են ձորեր, բլուրներ և լեռնային վայրեր[3]։

Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն։

Աշխարհագրություն

խմբագրել
Քարե կամուրջ Վադի Ռամ անապատում

Անապատի տարածքի հիմնական մասը գտնվում է Վադի Ռամի հովտում։ Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Վադի Ռամ գյուղական բնակավայրից 30 կմ հեռավորության վրա։

Վադի Ռամի անապատից տեսանելի է Կարմիր ծովը և Սաուդյան Արաբիայի սահմանը։ Անապատի տարածքում գտնվող Վադի Ռամ գյուղի բնակիչները բեդվիններն են, որոնք արաբ ոչխարաբույծներ են։

Կլիման չոր անապատային է։ Վադի Ռամ անապատում օդի ջերմաստիճանը միջինում հասնում է 32 աստիճանի։ Կենդանական բազմազանությունների հարցում անապատը աղքատիկ է։

Հիմնականում տարածված են անապատային կենդանիները՝ օձերը, մողեսները և կարիճները։ 2011 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության 35-րդ նստաշրջանում Վադի Ռամի անապատային տարածքը՝ ազգային պարկի կարգավիճակով ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մանհեիմ, Իվան (2000 թ․ դեկտեմբերի 1). Հորդանանյան ձեռնարկ. Զբոսաշրջությունը Հորդանանում. էջ 293. ISBN 978-1-900949-69-9. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  2. Howard, Tony; Taylor, Di (1997 թ․ մայիս). Վադի Ռամի անապատային տարածք. Ցիցերոն Պրեսս. էջ 20. ISBN 978-1-85284-254-3. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  3. Զբոսաշրջային տուրեր դեպի Վադի Ռամ, Հորդանան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադի Ռամ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ