Վիլմա Դեգիշեր

ավստրիացի դերասանուհի

Վիլմա Դեգիշեր (գերմաներեն՝ Vilma Degischer, նոյեմբերի 17, 1911(1911-11-17)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 3, 1992(1992-05-03)[1][2][3], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), թատրոնի և կինոյի ավստրիացի դերասանուհի, ով 1931 թվականից մինչև 1991 թվականն ընկած վաթսունամյա ժամանակահատվածում նկարահանվել է երեսունից ավելի կինոնկարներում, միաժամանակ տասնյակ դերեր մարմնավորել Ավստրիայի մայրաքաղաքի՝ Վիեննայի Theater in der Josefstadt թատրոնի բեմի վրա[5]։

Վիլմա Դեգիշեր
գերմ.՝ Vilma Degischer
Ծնվել էնոյեմբերի 17, 1911(1911-11-17)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմայիսի 3, 1992(1992-05-03)[1][2][3] (80 տարեկան)
Մահվան վայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանSieveringer Friedhof
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Hermann Thimig?
Պարգևներ և մրցանակներ

Դպրոցն ավարտելուց հետո Վիլման սկզբնական շրջանում ցանկացել է դառնալ պարուհի և որոշակի ժամանակաշրջան աշակերտել է էքսպրեսիվ պարատեսակի ստեղծողներից մեկին՝ Գերտրուդ Բոդենվիզերին, ով նշանակալի ավանդ է ներդրել ավստրիական պարարվեստի զարգացման գործում։ Սակայն, ի վերջո, հասկացել է, որ իր կոչումը դերասանական արվեստին նվիրվելն է և հմտացել, մասնագիտացել է այդ ասպարեզում[6]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Ֆիլմ
ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
1931Die große Liebe
1948Das andere LebenՍյուզետ Ալբերտի
1949Liebe FreundinՍյուզաննա Բերգեր, Sekretärin
1951Das Tor zum FriedenԷլիզաբոթ Դրեսլեր
1954Der Komödiant von WienԿատերինա Շրատ
1955ՍիսիԱրքայադուստր Սոֆյա Բավարացի
1956Սիսի՝ դեռատի կայսրուհի
1957...und die Liebe lacht dazuBesitzerin des Schloßhotels
1957Սիսի. կայսրուհու ճակատագրական տարիներըԱրքայադուստր Սոֆյա Բավարացի
1958Der veruntreute HimmelԼիվիա Արգան
1963Ist Geraldine ein Engel?Տանտե Կլարա
1963ԿարդինալըՔույր Վիլհելմինա
1965Քեռի Թոմասի խրճիթըՄիսիս Շելբի
1988Trostgasse 7 - eine Kindheit in Wien 1934-1938Großmutter Wirth

Պարգևներ

խմբագրել
Վիլմա և Հերման Դեգիշերների շիրմաքարը Վիեննայի Sieveringer Friedhof գերեզմանատանը

1959 թ. - Ավստրիական պատվո խաչ շքանշան՝ գիտության և արվեստի բնագավառների աշխատողների համար

1972 թ. - Յոզեֆ Կայնցի մեդալ

Մայրաքաղաք Վիեննայի պատվո ոսկե մեդալ

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119497646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. [1]

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլմա Դեգիշեր» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ