Վորմս (գերմ.՝ Worms), քաղաք Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց հողում, որը տեղակայված է Վերին Ռայնից 60 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Մայնի Ֆրանկֆուրտում։ 2015 թվականի դրությամբ քաղաքն ունի 82000 բնակիչ[2]։

Բնակավայր
Վորմս
գերմ.՝ Worms
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված էմ.թ.ա. 1-ին դար թ.
Մակերես108,73 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն84 646 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06241, 06242, 06246 և 06247
Փոստային դասիչ67547, 67549, 67550 և 67551
Ավտոմոբիլային կոդWO
Պաշտոնական կայքworms.de
Վորմս (Գերմանիա)##
Վորմս (Գերմանիա)

Վորմսը Բուրգունդյան թագավորության մայրաքաղաքն է եղել դեռ 5-րդ դարի սկզբին, հետևաբար միջնադարյան լեգենդների տեսարանները վերագրվում են այս ժամանակահատվածին, ինչպես օրինակ «Նիբելունգների երգը» էպոսի առաջին մասում։ 614 թվականից սկսած Վորմսը նաև եղել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսական կենտրոն և ամենակարևորը՝ Կառլոս Մեծի նստավայրը։ Վորմսի տաճարը կայսերական տաճարներից մեկն է ու Գերմանիայի Ռոմանական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքը, որպես կայսերական քաղաք, բարգավաճեց միջնադարում։ Ավելի քան հարյուր կայսերական «Դիետ» ժողովներն անցկացվում էին այստեղ։ 1521 թվականի նմանօրինակ մի ժողովում Մարտին Լյութերը հռչակվեց որպես հերետիկոսություն։

Այսօր քաղաքը արդյունաբերական կենտրոն է և հայտնի է Liebfraumilch տեսակի գինով։ Արդյունաբերական մյուս ճյուղերից են քիմիական նյութերն ու մետաղական ապրանքները։

Աշխարհագրություն

խմբագրել

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Վորմս քաղաքը գտնվում է Հռենոս գետի արևմտյան ափին՝ Լյուդվիգսհաֆեն ամ Ռայն և Մայնց քաղաքների միջև։ Քաղաքի հյուսիսային եզրով հոսում է Պֆրիմ, իսկ հարավային եզրով՝ Այսբախ գետերը։ Դրանք երկուսն էլ միանում են Հռենոսին։

Համայնքներ

խմբագրել

Վորմսն ունի քաղաքի կենտրոնը շրջափակող 13 ավան։ Դրանք հետևյալն են․

ԱնունԲնակչությունՈւղղությունը և հեռավորությունը քաղաքի կենտրոնից
Աբենհայմ2,744    Հյուսիս-արևմուտք (10 կիլոմետր)
Հեպպենհայմ2,073    Հարավ-արևմուտք (9 կիլոմետր)
Հերցհայմը6,368    Հյուսիս (5 կիլոմետր)
Հոխայմ3,823    Հյուսիս-արևմուտք
Հորխհայմ4,770    Հարավ-արևմուտք (4․5 կիլոմետր)
Իբերշեյմ692    Հյուսիս (13 կիլոմետր)
Լեյսելհելմ1,983    Արևմուտք (4 կիլոմետր)
Նոյհաուզեն10,633    Հյուսիս
Ֆեդերշեյմ7,414    Արևմուտք (7 կիլոմետր)
Ֆֆիֆլիգեյմ3,668    Արևմուտք
Rheindürkheim3,021    Հյուսիս (8 կիլոմետր)
Վեյնշեյմ2,800    Հարավ-արևմուտք (4 կիլոմետր)
Վեիսօպենհեյմ1,796    Հարավ-արևմուտք (5․5 կիլոմետր)

Հռենոսի հովտում ձմռանը կլիման չափազանց մեղմ է, իսկ ամռանը՝ բավականին հաճելի։ Տեղումների քանակը միջինից ցածր է շրջակա տարածքներում։ Ձյան շերտը ցածր է և հաճախ արագ հալչում է։

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Սուրբ Պետրոսին նվիրված ռոմանական տաճար
  • Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ քաղաքի ամենամեծ բողոքական եկեղեցին
  • Սուրբ Պողոսի եկեղեցի (13-րդ դար)
  • Սուրբ Անդրեի եկեղեցի (13-րդ դար)
  • Սուրբ Մարտինի եկեղեցի (13-րդ դար)
  • Liebfrauenkirche (15-րդ դար)
  • Լյութերի հուշարձան (1868 թվական)
  • Սինագոգ
  • Հրեական թանգարան Ռաշի տանը
  • Նիբելունգեն թանգարան

Քույր քաղաքներ

խմբագրել

Վորմսի քույր քաղաքներն են․

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. Statistisches Landesamt (2015 թ․ դեկտեմբերի 31). «Bevölkerung der Gemeinden am 31.Dezember 2015 - A1033_201522_hj_G.pdf» (pdf). statistik.rlp.de (German). Rheinland Pfalz. էջ 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վորմս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՆռան գույնըՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի մասնակիցներՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՋոուի ԱնսաԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍեռական հարաբերությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀայաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/Հավաքի հոդվածներՊարբերական հիվանդությունՎարդավառՍպասարկող:ԻմներդրումներըԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԹումանյանՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 5Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Հեշտոցի սնկային վարակԳառնու հեթանոսական տաճարՕրալ սեքսՀունիսի 28Լալա ՄնացականյանԵրևանՀեշտոցային արտադրությունԵրակների վարիկոզ լայնացումՍոֆիկո ՃիաուրելիՏիգրան ՄեծՍաղմոսավանքՊարույր ՍևակՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանց/հավաքի հոդվածներ/Ցանկ 2ԴաշտանԹռչկանի ջրվեժՀղիություն (մարդ)Երկրորդ համաշխարհային պատերազմ