Տրանսգենդեր

անձ, որի գենդերային ինքնությունը չի համընկնում ծննդյան ժամանակ վերագրված սեռի հետ

Տրանսգենդեր, գենդերային ինքնության կամ ծննդյան ժամանակ գրանցված սեռով անձի գենդերային արտահայտության անհամապատասխանություն[1]։ Որոշ տրանսգենդեր մարդիկ իրենց ներկայացնում են ծնված ժամանակ իրենց վերագրված սեռին հակառակ սեռով, իսկ մյուսները կարող են ունենալ ինքնություններ, որոնք դուրս են գալիս երկակի (բինար) գենդերային համակարգից[2][3]։ «Տրանսգենդեր» տերմինը կապ չունի սեռական կողմնորոշման հետ[4]։

Տրանսգենդեր անձանց խորհրդանիշ

Տրանսգենդեր անձ լինելը որոշ երկրներում չի համարվում հիվանդություն կամ խանգարում, սակայն մեծամասամբ որոշակի հոգեբանական խանգարումների կամ տրավմաների արդյունք է, ուսումնասիրություններ կատարված չեն էթիկ նկատառումներից ելնելով։ Չնայած, որոշ տրանսգենդեր մարդիկ ունենում են սթրես իրենց ինքնազգացողության և շրջապատի ակնկալիքների անհամապատասխանության պատճառով, որը կարող է լրջորեն ազդել իրենց առողջության և կյանքի վրա։ Նման սթրեսը կոչվում է գենդերային դիսֆորիա։ Հաճախ այս խնդրի օպտիմալ լուծումը տրանսգենդերային անցում է, որը կարող է ներառել կենսաբանական սեռի փոփոխման և փաստաթղթերի փոփոխության բժշկական ընթացակարգերը։ Շատ դեպքերում ծանր սթրեսը, որն ապրում են տրանսգենդեր մարդիկ, անմիջականորեն կապված չէ նրանց վիճակի հետ, այլ պայմանավորված է շրջապատի կողմից խտրականությամբ և մերժմամբ՝ տրանսֆոբիայով։

Տրանսգենդեր մարդկանց և այլ գենդերային ինքնություն ունեցող անձանց թիվը մոտավորապես 0,3-0,5% է (25 միլիոն)[4]։

Տերմիններ և լեզու

խմբագրել

Տրանսգենդերականության առաջին հետազոտողներն օգտագործել են տրանսգենդեր մարդկանց ազգանունները և ծննդյան ժամանակ վերագրված սեռին համապատասխանող անձնական անունները նկարագրելու համար, դրանով իսկ հերքելով հետազոտվողների գենդերային ինքնությունը։ Ժամանակակից որոշ հետազոտողների տեսանկյունից՝ գենդերային ինքնության ժխտումը ներկայացնում է գաղափարախոսության դրսևորում, որը հաստատում է տրանսգենդեր մարդկանց ոչ լիարժեքությունը կամ «անբնականությունը»[5][6]։ Իրավապաշտպանները և հետազոտողները նշում են, որ տրանսգենդեր մարդկանց գենդերային ինքնության ժխտումը կարող է անմիջականորեն հանգեցնել նրանց նկատմամբ խտրականության և բռնության[6][7][8]։ Այդ պատճառով նրանք ոչ տրանսգենդեր մարդկանց անվանում են ցիսգենդերներ։

Լրագրողների համար ժամանակակից ոճային այն ամսագրերը, որոնք անդրադառնում են տրանսգենդեր մարդկանց կյանքի լուսաբանման թեմային, խորհուրդ են տալիս նրանց նկատմամբ միշտ օգտագործել այն անձնական անուններն ու ազգանունները, որոնք այդ մարդիկ իրենց համար ընտրել են[7][9][10][11][12]։ Նման առաջարկությունները հասցեագրված են հոգեբաններին և բժշկական աշխատողներին, որոնք օգնում են տրանսգենդեր մարդկանց[13][14][15][16][17][18]։

Տրանսգենդերականություն և առողջություն

խմբագրել

Հոգեկան առողջություն

խմբագրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ տրանսգենդերների հոգեկան հիվանդությունների մեծ վտանգը պայմանավորված է տրանսֆոբիայով, խտրականությամբ և բռնությամբ[4]։

2019 թվականի մայիսի 25-ին ԱՀԿ-ը պաշտոնապես դադարեցրել է տրանսգենդերությունը որպես հոգեկան խանգարում դասակարգելը։ Այդ պահից փաստաթուղթը նկարագրում է «գենդերային ինքնության խանգարում» որպես «գենդերային անհամապատասխանություն», և տերմինը հանվել է հոգեկան խանգարումների մասին գրքի հատվածից։ Ժամանակակից գիտության մեջ հոգեբանական վիճակը համարվում է խանգարում, եթե այն առաջացնում է ուժեղ սթրես կամ հնարավորությունների սահմանափակում։ Շատ տրանսգենդեր մարդիկ չեն զգում սթրես կամ գենդերային գործառույթների խանգարում, ուստի տրանսգենդերությունը մտավոր խանգարում չէ։ Միևնույն ժամանակ, զգալի սթրեսը կարող է հանգեցնել ռեսուրսների դժվար մատչելիության, որը թույլ է տալիս ազատորեն արտահայտել իրենց գենդերային ինքնությունը (ինչպիսիք են հորմոնալ թերապիան և այլ բժշկական ընթացակարգեր), հասարակության մեջ չընդունելը, խտրականությունը և հարձակումները։ Ինչպես նշում են մասնագետները, հենց այդ հանգամանքների պատճառով տրանսգենդեր մարդկանց շրջանում տագնապը, դեպրեսիան և այլ հոգեկան խնդիրներ ավելի հաճախ են հանդիպում, քան ցիսգենդեր մարդկանց շրջանում։

Որոշ տրանսգենդեր մարդիկ ունենում են գենդերային դիսֆորիա, այսինքն՝ սթրես, որը պայմանավորված է գենդերային ինքնության անհամապատասխանությամբ։ Գենդերային դիսֆորիան կարող է դրսևորվել մասնավորապես, դեպրեսիայի կամ այլ մարդկանց հետ առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների միջոցով։ Դիսֆորիայի հաղթահարումը ենթադրում է տառապանքի թեթևացում և ֆունկցիոնալության վերականգնում, ուստի այս խնդրի լուծումը հաճախ, թեև միշտ չէ, որ տրանսգենդերային անցում է[19]։ «Գենդերային դիսֆորիա» կամ «գենդերային ինքնության խանգարում» ախտորոշումը հաճախ մեկնաբանվում է սխալ, ներկայացնելով, որ բոլոր տրանսգենդեր մարդիկ ապրում են դիսֆորիա։ Տրանսգենդեր մարդիկ, որոնք չեն զգում անհանգստություն կամ ներքին ֆրուստրացում իրենց գենդերային ինքնության հետ կապված, գենդերային դիսֆորիա չունեն։ «Գենդերային դիսֆորիա» հասկացությունը նույնպես բարոյական գնահատական չի ենթադրում, քանի որ, ժամանակակից հոգեբանության սկզբունքների համաձայն, մարդու մոտ հոգեկան կամ էմոցիոնալ խնդրի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ սոցիալական խարանի համար[19]։

Հոգեկան առողջության մասնագետները խորհուրդ են տալիս իրենց գենդերային ինքնության հետ կապված ներքին կոնֆլիկտ կամ սթրես ունեցող մարդկանց դիմել հոգեթերապևտների օգնությանը։ Սակայն կլինիկական պատրաստվածությունը չի ներառում բավարար չափով տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տրանսգենդեր հաճախորդներին համարժեք օգնություն ցուցաբերելու համար[20]։ Շատ հոգեբաններ և հոգեթերապևտներ բավականաչափ տեղեկացված չեն տրանսգենդերության մասին, և հաճախ տրանսգենդեր մարդիկ, դիմելով նման մասնագետներին, չեն ստանում անհրաժեշտ օգնություն[19]։

Տրանսգենդեր մարդիկ կարող են դիմել հոգեբանական օգնության տարբեր պատճառներով, և դա չի նշանակում, որ խնդիրը կայանում է միայն գենդերային ինքնության մեջ։ Շատ տրանսգենդեր մարդկանց համար հիմնական խնդիրը սոցիալական խարանի և տրանսֆոբիայի հետ բախումների հետևանքով առաջացած հուզական լարվածությունն է։ Մի տրանսգենդեր կին ասել է.

Տրանսգենդեր մարդիկ գալիս են թերապևտի մոտ, և նրանց խնդիրների մեծ մասը կապ չունի տրանսգենդեր լինելու հետ, այլ միայն այն բանի, որ նրանք ստիպված են թաքնվել, ստել։ Նրանք զգում են մեղքը և ամոթը, ցավոք, դա սովորաբար տևում է տարիներ[21]։

Հարկադրված լինելով հաղթահարել հասարակական պարսավանքը և տրանսգենդեր անձանց մերժումը, շատ մարդիկ նույնպես դիմում են հոգեբանների օգնությանը՝ դեպրեսիայի և անհանգստության պատճառով, շատերը նշում են, որ թերապևտի կողմից իրենց գենդերային ինքնության ճանաչումը անհրաժեշտ պայման է, որպեսզի նրանք կարողանան նրա հետ քննարկել իրենց կյանքի այլ հարցեր[21]։

Ֆիզիկական առողջություն

խմբագրել

Տրանսգենդեր մարդկանց համար գոյություն ունեն մի շարք բժշկական հնարավորություններ՝ իրենց մարմինը ինքնազգացողությանը համապատասխանեցնելու համար։ Տրանսգենդեր տղամարդկանց համար հորմոնալ փոխարինող թերապիան առաջացնում է մորուք, ճարպային հյուսվածք, մաշկի մասկուլինացում, մազածածույթ և ձայնի փոփոխություն։ Հորմոնալ թերապիան փոխում է տրանսգենդեր կանանց ճարպային հյուսվածքը և կրծքի ձևը։ Լազերային կամ էլեկտրական էպիլյացիան տրանսգենդեր կանանց համար հեռացնում է ավելորդ մազերը։ Վիրաբուժական վիրահատությունները փոխում են տրանսգենդեր կանանց ձայնը, մաշկը, դիմագծերը, կուրծքը, իրանը, հետույքը և սեռական օրգանները։ Վիրաբուժական վիրահատությունները փոխում են տրանսգենդեր տղամարդկանց կուրծքը, կրծքավանդակը և հեռացնում են սեռական օրգանները։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսգենդեր» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Լալա ՄնացականյանՋուրՀայաստանՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՏաշիրՎարդավառՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՊարբերական հիվանդությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀեշտոցի սնկային վարակՊարույր ՍևակՏիգրան ՄեծՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ԹումանյանԵրևանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀրաչյա ՔեշիշյանԿոմունիզմՀեշտոցային արտադրությունԾաղկեվանք (Արա լեռ)Գրիգոր ԶոհրապՀայերենի այբուբենԳառնու հեթանոսական տաճարՍաղմոսավանքՎիքինախագիծ:Վիքիպեդիան հանուն կանանցԵրկրորդ համաշխարհային պատերազմՄիզուղիների ինֆեկցիաներԱվարայրի ճակատամարտԿրիշտիանու ՌոնալդուԴաշտանՀղիություն (մարդ)