Քրիստոսի մսուր
Քրիստոսի մսուր, մսուր (կերակրաման անասունների համար), որտեղ, ըստ ավետարանական պատմության, որում Աստվածամայրը, ինչպես օրորոցում, դրել է նորածին մանկանը։ Հայտնի է երկու մասունք՝ որպես Քրիստոսի մսուր, որոնցից մեկը Բեթղեհեմում է, մյուսը՝ Հռոմում։
Ավետարանական պատմություն
խմբագրելԻր Ավետարանում մյուսների մասին հիշատակում է առաքյալ Ղուկասը։ Հրեշտակը, ավետելով հովիվներին փրկչի ծննդյան լուրը, ասում է. «Ահա' ձեզ նշան։ Դուք կգտնեք մանկանը` պառկած մսուրում»։ Բացի կանոնական Ավետարանից, որը վկայում է, որ նորածին Հիսուսին դրել են մսուր, հաստատում են նաև Արաբական Ավետարանը Փրկչի մանկության մասին և Մատվեի Ավետարանը։
Ծնունդ քարայրի մսուրում
խմբագրելԲեթղեհեմի բազիլիկում գտնվում է Քրիստոսի ծննդյան քարանձավը։ Քարանձավում դրված է մսուրների սահմանը։ Այդ սահմանից աջ դրված է այն մսուրը, որտեղ դրվել է Քրիստոսը ծննդից հետո։ Մսուրների վրա վառվում են անմար լամպեր, իսկ նրանց հետևում՝ պատերի մոտ, դրված է փոքրիկ պատկեր՝ բեթղեհեմյան հովիվների՝ մանկան առջև խոնարհումը պատկերող։ Հերոնիմ Ստրիդոնսկու վկայությամբ՝ հին ժամանակներում մսուրը պատրաստվել էր կավից, իսկ հետո այն պատրաստել են. ոսկուց և արծաթից։19-րդ դարում Միխայիլ Սկաբալլանովիչը նկարագրում է Քրիստոսի մսուրը՝ պատրաստված ներքևի մասը՝ սպիտակ մարմարից, իսկ կողային մասերը՝ շագանակագույնից։ Մսուրում դրված է Մոմից պատրաստված մանուկ Քրիստոսը։
Մսուր Սանտա-Մարիա-Մաջորիում
խմբագրելՀռոմեական բազիլիկ Սանտա-Մարիա-Մաջորիում պահպանվում է սալիկներ՝Քրիստոսի մսուրը համարվող։ Նրանց կոչում են Սաքրա կոլա, Քունամբուլում կամ Պրեսեպե։ Նրանք պատրաստված են ձիթենու ծառից և իրենցից ներկայացնում են սալիկներ՝ մետաղական շերտերով։ Նրանց վրա կա հունարեն մակագրություն VII-IX դարերի քրիստոնեական սրբերի անուններով։ Սալիկների պատրաստման ժամանակը չի նշված։ Սալիկները՝ որպես թանկագին մասունքներ, տեղադրված են նկուղում` բազիլիկի գլխավոր խորանում։ Խորանի աջ և ձախ սանդուղքները տանում են դեպի նկուղ։ Մասունքների դիմաց դրված է պապի ծնկաչոք արձանը, որը Ջակոմետտիի աշխատանքն է։ Ավանդության համաձայն` ամեն ամսվա 25-ին մսուրի մոտ են թողնում հավատացյալների, որ խոնարհվեն, իսկ Ծննդյան տոնի նախօրեին նրանց հետ կատարում են խաչով երթ բազիլիկի շուրջ։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստոսի մսուր կատեգորիայում։ |