Սերբիայի ազգային բանկ

Սերբիայի ազգային բանկ (սերբ.՝ Народна банка Србије / Narodna banka Srbije), ազգային բանկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Հիմնադրվել է 1884 թվականին[1]։ Բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականության, սերբական դինարի և մետաղադրամի միանձնյա թողարկման, գների կայունության պահպանման, Սերբիայում ֆինանսական համակարգի կայունության խթանման գործառույթները[2]։

Սերբիայի ազգային բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված էհուլիսի 2, 1884
ՎայրԲելգրադ, Սերբիա
Երկիր Սերբիա
Կայքnbs.rs(սերբ.)(անգլ.)
 National Bank of Serbia Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
Սերբիայի ազգային բանկի հին գլխամասը Kralja Petra 12 հասցեում, Բելգրադ

Ազգային բանկը հիմնադրվել է 1884 թվականի հուլիսի 2-ին որպես Սերբիայի թագավորության արտոնյալ ազգային բանկ։ Այնուհետև ձևավորվել է որպես Սերբիայի ազգային բանկ և համարվում է առաջատար ժամանակակից բանկային հաստատություն[3]։ Բանկի առաջին կառավարիչն է եղել Ալեքսա Սպասիչը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բանկը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, քանի որ երկիրը ընդլայնվել և դարձել է Հարավսլավիա։ 2003 թվականից բանկը վերադարձել է սերբական արժույթի։

Գործառույթ

խմբագրել

Սերբիայի ազգային բանկի հիմնական գործառույթն է դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև դինարի փոխարժեքի քաղաքականության որոշումն ու իրականացումը, օտարերկրյա պահուստային արտարժույթների կառավարումը, թղթադրամների և մետաղադրամների թողարկումը, արդյունավետ վճարման և ֆինանսական համակարգերի պահպանումը։

Իրավահաջորդներ

խմբագրել
  • Սերբիայի թագավորության արտոնյալ ազգային բանկ (հուլիսի 2,1884 - հունվարի 20, 1920)
  • Սերբիայի, Խորվաթիայի և Սլովենիայի թագավորության ազգային բանկ (հունվարի 20, 1920 - հոկտեմբերի 3, 1929)
  • Հարավսլավիայի թագավորության ազգային բանկ (հոկտեմբերի 3, 1929 - սեպտեմբեր, 1946)
  • Հարավսլավիայի ազգային բանկ (սեպտեմբեր, 1946 - հուլիսի 19, 2003)
  • Սերբիայի ազգային բանկ (հուլիսի 19, 2003)

Կառավարիչներ

խմբագրել

Սերբիայի ազգային բանկի կառավարիչների ցանկը բանկի 2003 թվականի վերահաստատումից հետո.

  • Մլադան Դինկիչ (փետրվարի 4, 2003 - հուլիսի 22, 2003)
  • Կորի Ուդովիչկի (հուլիսի 23, 2003 - փետրվարի 25, 2004)
  • Ռադովան Ելաշիչ (փետրվարի 25, 2004 - հուլիսի 28, 2010)
  • Դեյան Շոշկիչ (հուլիսի 28, 2010 - օգոստոսի 6, 2012)
  • Յորգովանկա Տաբակովիչ (օգոստոսի 6, 2012)

Գրականություն

խմբագրել
  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. - 5-е изд., перераб. и доп. - М.: Финансы и статистика, 1987. - 383 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «National Bank of Serbia Archive». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «About the NBS». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  3. «Tradition of Central Banking». National Bank of Serbia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ազգային բանկ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՋոուի ԱնսաՍեռական հարաբերությունՋուրՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՎերջինփոփոխություններըԿառլես ՊուչդեմոնՋրծաղիկՆիդերլանդներՀեշտոցի սնկային վարակՕրալ սեքսՊարբերական հիվանդությունՀովհաննես ԹումանյանԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀեշտոցային արտադրությունՁեռնաշարժությունԿրիշտիանու ՌոնալդուԹռչկանի ջրվեժԵղիշե ՉարենցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՍաղմոսավանքԴաշտանԳառնու հեթանոսական տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմՍակավարյունությունԵրևանՄեսրոպ ՄաշտոցՀայերենի այբուբենՀուլիսի 5Միզուղիների ինֆեկցիաներԱնալ սեքսՊարույր Սևակ